Միջազգային

Նոր ձերբակալություններ Ղազախստանում

Նոր ձերբակալություններ Ղազախստանում

Ղազախստանի հատուկ ծառայությունները լրտեսության և դավաճանության կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց, որոնց թվում կա օտարերկրյա պետության քաղաքացի։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն։

Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «պետական ​​դավաճանություն», «լրտեսություն», «պետական ​​գաղտնիքների ապօրինի հավաքագրում և հրապարակում» հոդվածներով։

«Այս խմբի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Քրեական գործերը որակվում են որպես «գաղտնի», որոնց առնչությամբ, հետաքննության շահերից ելնելով, այլ տվյալներ չեն բացահայտվում», - ասվում է Ղազախստանի ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական