Միջազգային

ԱՄՆ-ն հետաձգել է F-16-երի մատակարարումը Բուլղարիա՝ վախենալով դեպի Ռուսաստան տվյալների արտահոսքից

ԱՄՆ-ն հետաձգել է F-16-երի մատակարարումը Բուլղարիա՝ վախենալով դեպի Ռուսաստան տվյալների արտահոսքից

Միացյալ Նահանգները երկու տարով հետաձգում է ութ «F-16» ինքնաթիռների մատակարարումը Բուլղարիա՝ վախենալով այդ ինքնաթիռների մասին գաղտնի տվյալների՝ դեպի ՌԴ արտահոսքից։ Երկուշաբթի հայտնել է բրյուսելյան EURACTIV ինտերնետային հարթակը՝ հղում անելով Բուլղարիայի պաշտպանության երկու նախկին նախարարներին։

EURACTIV-ը, սակայն, չի նշում, որ ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիան դեռևս ունի խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ, և որ երկիրը նախկինում օգտագործել է ռուս մասնագետների ծառայությունները՝ դրանց լիցենզավորված սպասարկման համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական