Միջազգային

Թուրքիան նոր ավիաընկերություններ է բացում ռուս զբոսաշրջիկների համար

Թուրքիան նոր ավիաընկերություններ է բացում ռուս զբոսաշրջիկների համար

Մինչև արևմտյան երկրները գրեթե ամեն օր հայտարարում են Ռուսաստանի դեմ կոշտ, աննախադեպ պատժամիջոցների մասին, փակում են օդային և երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ, Թուրքիան ստեղծում է նոր ավիաընկերություն ռուս զբոսաշրջիկների համար։

Թուրքական Airport Haber պորտալը հաղորդում է, որ թուրքական նոր ավիափոխադրողը, որը երկրի իշխանությունները ստեղծում են հատուկ ռուս զբոսաշրջիկների՝ դեպի թուրքական հանգստավայրեր թռիչքների համար, կսկսի գործել մայիսի վերջին։ Ավիաընկերությունն արդեն անուն ունի՝ Southwind: Ակնկալվում է, որ սկզբում այն կշահագործի 5 Airbus ինքնաթիռ։ Ապրիլի սկզբին Sabah պարբերականը հայտնել էր, որ Թուրքիան ծրագրում էր մի շարք քայլեր իրականացնել 2022 թվականին Ռուսաստանից զբոսաշրջիկների ներգրավման համար։ Դրանցից մեկը նոր ավիաընկերության ստեղծումն է, որը կտեղափոխի մինչև 1 միլիոն ռուսաստանցի։

2017 թվականից Ռուսաստանը հանգստանալու համար Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվով առաջատար երկիրն է։ 2022 թվականին թուրքական իշխանությունները նախատեսում են ընդունել ավելի քան 7 միլիոն ռուսների։

Որևէ սահմանափակում Անկարան չի մտցրել նաև հաղորդակցության ոլորտում, ավելին՝ այսօր Ռուսաստանից Եվրոպա ճամփորդելու համար ռուսաստանցիները հենց թուրքական ավիաընկերություններից են օգտվում։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան է միակն երկիրը, որը կարող է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները և հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական