Միջազգային

Զելենսկին չի պատրաստվում հանդիպել Աբրամովիչի հետ

Զելենսկին չի պատրաստվում հանդիպել Աբրամովիչի հետ

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, որ Զելենսկին մտադիր չէ հանդիպել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ. «Նախագահը չի նախատեսում հանդիպել Աբրամովիչի հետ՝ ոչ այսօր, ոչ՝ երբևէ»։

«Bloomberg»-ը ավելի վաղ հայտնել էր, որ ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը այցելել է Կիև՝ փորձելու վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային ընդհատված գործընթացը։

Ինչպես հայտնում են «Financial Times»-ի աղբյուրները՝ ռուս-ուկրաինական խաղաղ բանակցություններին Աբրամովիչի մասնակցությանը Պուտինն անձամբ է հավանություն տվել։ Մինչ այս՝ «The Wall Street Journal»-ը գրել էր, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին՝ պատժամիջոցներ չկիրառել ռուս օլիգարխի նկատմամբ՝ կապված բանակցություններում միջնորդ լինելու հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական