Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով հավակնում է նախագահի երկրորդ ժամկետին, դեմ է արտահայտվել երկրում մահապատժի վերականգնման հարցով հանրաքվեի անցկացմանը։ «Մահապատժի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը չի համապատասխանի Ֆրանսիայի սահմանադրությանը», - երկուշաբթի օրը «France Culture» ռադիոյի եթերում ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով աջակողմյան գործիչների համապատասխան առաջարկը։ «Իմ կարծիքով՝ սա նահանջ կլինի Ֆրանսիայի սահմանադրական պրակտիկայում»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ «սահմանադրական բարեփոխումները պետք է իրականացվեն սահմանադրական օրենքի նորմերի պահպանմամբ»։