Միջազգային

Գերմանացի 1000 բժիշկ կմեկնի Ուկրաինա

Գերմանացի 1000 բժիշկ կմեկնի Ուկրաինա

Գերմանիայից ավելի քան 1,1 հազար բժիշկներ գրանցվել են Դաշնային բժշկական ասոցիացիայի առցանց պորտալում, որպեսզի մեկնեն Ուկրաինա և մերձակա երկրներ՝ հիվանդներին և վիրավորներին օգնություն ցույց տալու համար: Ապրիլի 18-ին այդ մասն Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միավորմանը հայտնել Է միավորման նախագահ Կլաուս Ռայնհարդտը։

«Թվերը ցույց են տալիս, թե որքան մեծ Է բժիշկների համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդի հետ: ՉԷ որ այնտեղ աշխատանքը կարող Է վտանգավոր լինել կյանքի համար»,- նշել Է նա: Ըստ որում Ռայնհարդտը հավելել Է, որ Գերմանիայի Դաշնային բժշկական ասոցիացիան ներկայումս բանակցություններ Է վարում Ուկրաինայի և հարևան պետությունների արտաքին գործերի նախարարների, առողջապահպության նախարարությունների և դեսպանությունների հետ, թե ինչպես կարելի Է առավել օպտիմալ կերպով տեղաբաշխել բժիշկներին: Այդ առնչությամբ նա ընդգծել Է, որ Ուկրաինայի տարածքում աշխատող բժիշկների համար պետք Է երաշխավորվի անվտանգությունը:

«Մենք պատրաստ ենք: Հենց որ կառավարությունը հայտնի միջազգային հումանիտար առաքելության անհրաժեշտության մասին, մենք կկարողանանք գտնել բավականաչափ քանակությամբ բժիշկներ»,- եզրափակել Է Ռայնհարդտը

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական