Միջազգային

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին տեղափոխել են այլ կալանավայր

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին տեղափոխել են այլ կալանավայր

Ապրիլի 6-ին Աթամբաևը լրագրողներին հայտնել է, որ խնդրել է՝ իրեն Բիշքեկի թիվ 47 հիվանդանոցային կալանավայրից տեղափոխել Չուի շրջանի Պետրովկայի թիվ 8 կալանավայր։ Նա դժգոհ է եղել պահման պայմաններից, նաև՝ երբ մարտի 23-ին նրան ստիպել են ներկայանալ դատարան, նրան ոտաբոբիկ էին տանում ձյան միջով։

Ալմազբեկ Աթամբաևը Ղրղզստանի նախագահն է եղել 2011-2017 թվականներին։ 2019-ի հունիսին նրան զրկեցին անձեռնմխելիությունից և մեղադրեցին կոռուպցիայի մեջ։ Նա կալանավորվել է 2019 թվականի օգոստոսին՝ Կոյ-Տաշ գյուղում տեղի ունեցած անկարգություններից և կրակոցներից հետո, և այդ ժամանակվանից կալանքի տակ է։ Նա կարճ ժամանակով ազատ է արձակվել՝ 2020 թվականի հոկտեմբերին Բիշքեկում ցուցարարների պահանջով։ Մի քանի օր անց Աթամբաևը կրկին բերման է ենթարկվել՝ Բիշքեկի կենտրոնում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Այժմ այս գործը քննվում է դատարանի կողմից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական