Միջազգային

Իտալիայի նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար

Իտալիայի նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար

Իտալիայի նավահանգիստներն ապրիլի 17-ից փակ կլինեն ռուսական նավերի համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Վաղվանից իտալական նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար, արգելքը կտարածվի նաև փետրվարի 24-ից հետո դրոշը փոխած նավերի վրա»,- հայտնել է Նավահանգստային մարմնի գլխավոր հրամանատարությունը:

Ավելի վաղ Ռումինիայի իշխանությունները հայտնել էին, որ որոշում է կայացվել ապրիլի 17-ից արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական