Միջազգային

Ֆիլիպիններում արևադարձային ցիկլոնի պատճառով զոհերի թիվը հասել է 167-ի

Ֆիլիպիններում արևադարձային ցիկլոնի պատճառով զոհերի թիվը հասել է 167-ի

«Ագատոն» արևադարձային ցիկլոնի պատճառով Ֆիլիպիններում մահացածների թիվը հասել է 167-ի, 110 մարդ անհետ կորած է համարվում:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ընդհանուր առմամբ, տարերային աղետի հետևանքով տուժածների թիվը հասել է 2 միլիոնի:

Ֆիլիպիններում ցիկլոնի հետևանքով գրանցվել են հեղեղումներ 787 բնակավայրերում, ինչպես նաև 89 սողանք: Երկրի 76 քաղաքում խաթարված է էլեկտրամատակարարումը, վնասվել է ավելի քան 10 հազար տուն, որոնցից 664-ն ամբողջությամբ ավերված են:

Ֆիլիպինների 192 քաղաքում դասերը դադարեցված են դպրոցներում:

Նշվում է, որ «Ագատոն» ցիկլոնը Ֆիլիպինների գյուղատնտեսությանն ավելի քան 4.6 մլն ԱՄՆ դոլարի վնաս է հասցրել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական