Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին տեղեկացրել է խորհրդարանական պատվիրակության՝ Ուկրաինա այցի մասին:
«Ես Կիև եմ ժամանել վրացի պատգամավորների հետ, որպեսզի Ուկրաինային փոխանցեմ Վրաստանի ուղերձը. մենք կիսում ենք ձեր վիշտը։ Վրաստանն աջակցում է Ուկրաինային։ Վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին»,- գրել է Պապուաշվիլին։