Միջազգային

Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ կսկսի

Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ կսկսի

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին տեղեկացրել է, որ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հրապարակել Եվրամիության հարցաշարը, որը թույլ կտա մեկնարկել կառույցին երկրի անդամակցության բանակցությունների վերաբերյալ քննարկումները։

Վրաստանի ընդդիմությունը բազմիցս հանդես է եկել հարցաշարը հրապարակելու նախաձեռնությամբ, որպեսզի բնակիչները տեղեկանան՝ ինչ պատասխաններ է պատրաստել կառավարությունը։

Վրաստանին փոխանցված Եվրամիության փաստաթուղթը պարունակում է 369 հարց: Դրանք վերաբերում են երկրի քաղաքական և տնտեսական վիճակին, Վրաստանի և եվրոպական օրենսդրությունների համապատասխանությանը։ Թբիլիսին մտադիր է պատասխանները Եվրամիությանը ներկայացնել մայիսին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական