Հասարակածային Գվինեայից Մալթա ուղևորվող առևտրային նավը Թունիսի Գաբես քաղաքի մերձակայքում խորտակվել է:
Ըստ Reuters լրատվական գործակալության, անձնակազմի յոթ անդամներին հաջողվել է տարհանել:
Նավը տեղափոխելիս է եղել 1 տոննա վառելիք:
Թունիսի շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ միջադեպի պատճառը եղել են վատ եղանակային պայմանները: Գերատեսչությունից հայտնել են, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն բան՝ խուսափելու էկոլոգիական աղետից ու նվազագույնի հասցնելու վթարի հետևանքները: