Գերմանիան կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները պետք է շարունակվեն, իսկ արտահանման ապրանքների որակական փոփոխությունը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը։
Փետրվարի 26-ին Գերմանիայի կառավարությունն առաջին անգամ հավանություն էր տվել Ուկրաինային զենք մատակարարելուն։ Բեռլինը որոշել է 1000 հակատանկային զենք և 500 Stinger հրթիռ ուղարկել Կիևի իշխանություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան թույլատրել է Նիդերլանդներին և Էստոնիային՝ գերմանական արտադրության հին զինատեսակներ ուղարկել Ուկրաինա։ Մարտի 3-ին գերմանական DPA գործակալությունը հայտնել է ԳԴՀ-ի պլանների մասին՝ Ուկրաինային 2,7 հազար «Ստրելա» զենիթահրթիռներ մատակարարելու վերաբերյալ։