Միջազգային

Դատե՞լ թե՞ փոխանակել. Պուտինի մտերիմ Մեդվեդչուկի ապագան

Դատե՞լ թե՞ փոխանակել. Պուտինի մտերիմ Մեդվեդչուկի ապագան

Վլադիմիր Պուտինի մտերիմ Վիկտոր Մեդվեդչուկին, ով ձերբակալվել էր Մերձդնեստրով Ռուսաստան փախչելիս, սպասում է բանտարկություն կամ փոխանակում։ Զելենսկին արդեն առաջարկել է Կրեմլին՝ Մեդվեդչուկին փոխանակել գերված ուկրաինացիների հետ։ Հրապարակայնորեն Մոսկվան «սառն» է վերաբերել այդ գաղափարին: Բայց վերլուծաբանները կարծում են, որ Պուտինը բոլոր ջանքերը կգործադրի՝ Վիկտոր Վլադիմիրովիչին փրկելու համար։

Այդ իրադարձությունը մեկնաբանել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով։ Ըստ նրա՝ ՄԵդվեդչուկին Ռուսաստանի կողմից գերեվարված ուկրաինացիների հետ փոխանակելու հնարավորությունը բաց է, բացի այդ՝ Կրեմլը չգիտի՝ արդյոք Մեդվեդչուկը, ինքը, ցանկանու՞մ է փոխանակվել, մանավանդ, որ ոչ ՌԴ քաղաքացի է, ոչ էլ, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» մասնակից։ Բայց հենց այն փաստը, որ Պուտինի կնքահայրը Ռուսաստանի ԱԴԾ օգնությամբ փորձել է Մերձդնեստրով փախչել Ռուսաստան, ինքնին խոսուն փաստ է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական