ԱՄՆ-ն, ռազմական օգնություն ցուցաբերելով Ուկրաինային, սպառնում է կորցնել զենքի սեփական պաշարների զգալի մասը՝ միաժամանակ չկարողանալով արագորեն մեծացնել արտադրությունը։ Հինգշաբթի նման գնահատական է տվել Bloomberg-ի վերլուծաբան Հալ Բրենդսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում հանդես է գալիս որպես «ժողովրդավարության զինանոց»՝ խուսափելով հակամարտությանը անմիջական մասնակցությունից։ «Սակայն ժամանակի ընթացքում այդ «զինանոցը կարող է սպառվել»,- նշել է հեղինակը։