Միջազգային

Ֆրանսիայի իշխանությունները կալանել են ռուս օլիգարխների ունեցվածքը

Ֆրանսիայի իշխանությունները կալանել են ռուս օլիգարխների ունեցվածքը

Ֆրանսիայում բուռն ընթացքի մեջ է պուտինյան օլիգարխների ունեզրկումը։ Պատժամիջոցների շրջանակներում սառեցվել է հետևյալ գույքը։

  • Պուտինի մտերիմ ընկեր Արկադի Ռոտենբերգի դղյակը՝ Սեն-Ժան-Կապ-Ֆերատ հրվանդանում, որը գնահատվում է 35 մլն դոլար։
  • Նույն հրվանդանի վրա կալանվել է Գելենջիկում Պուտինի պալատի պաշտոնական սեփականատեր Ալեքսանդր Պոնոմարենկոյի դղյակը։
  • ՍՈՒԵԿ-ի և EuroChem-ի սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոնի՝ միջերկրածովյան լազուր ափին գտնվող դղյակը։
  • Կաննում կալանվել է Սիբուրի համասեփականատեր և խորհրդի նախագահ Դմիտրի Կոնովի տունը։
  • Կալանվել են նաև միլիարդատեր Գենադի Տիմչենկոյի կնոջը՝ Ելենա Երմակովային պատկանող երկու հյուրանոց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական