Լեհաստանի իշխանությունները պլանավորում են վերացնել խորհրդային ազատարար զինվորների 60 հուշարձան: Այդ մասին հայտնել Է Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Կարոլ Նավրոցկին:
Լեհաստանում վերջին տարվա ընթացքում ապամոնտաժվել են կարմիրբանակայինների մի քանի հարյուր կոթող: Երկրի նախագահ Անջեյ Դուդան 2017 թվականին հավանություն Էր տվել կոմունիզմի քարոզչությունն արգելելու վերաբերյալ օրենքին: Այդ ուղղումները ենթադրում են նաև խորհրդային հուշարձանների վերացում։