Միջազգային

Սաքսոնիայի վարչապետը դեմ է արտահայտվել Կիևին ծանր սպառազինություն մատակարարելուն

Սաքսոնիայի վարչապետը դեմ է արտահայտվել Կիևին ծանր սպառազինություն մատակարարելուն

Սաքսոնիայի դաշնային նահանգի վարչապետ Միխայել Կրետշմերը կտրականապես դեմ է արտահայտվել Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելուն։ Այս կարծիքը նա հայտնել է Rheinische Post թերթին հինգշաբթի տված հարցազրույցում։

Չորեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը RBB ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, բայց դա կանի գործընկերների հետ համաձայնեցված, միակողմանի քայլերը բացառված են։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմի հետ կազմվել է հնարավոր մատակարարումների ցուցակը, «ու դա կլինի ճիշտ ու ողջամիտ զենք»։ «Ճիշտ և ողջամիտ զենք» ասելով՝ Կրետշմերը նկատի ունի այնպիսի զենքեր, որոնք չեն պահանջի գերմանացի զինվորականների ներկայությունը Ուկրաինայում, և որոնց համար Գերմանիան ստիպված չի լինի այնտեղ ուղարկել զինամթերք և պահեստամասեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական