Միջազգային

Ավստրալիան պատժամիջոցներ է կիրառել «Գազպրոմի» ու ևս 12 ռուսական ընկերությունների նկատմամբ

Ավստրալիան պատժամիջոցներ է կիրառել «Գազպրոմի» ու ևս 12 ռուսական ընկերությունների նկատմամբ

Ավստրալիայի կառավարությունը տնտեսական պատժամիջոցներ է կիրառել 14 ռուսական ընկերությունների նկատմամբ։ Այս մասին ասվում է Ավստրալիայի ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ավստրալիան պատժամիջոցներ է մտցրել ռուսական վառելիքաէներգետիկ շուկայի ընկերությունների նկատմամբ։ 

Մինչ օրս Ավստրալիան պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի և Բելառուսի՝ ավելի քան 500 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Տնտեսական սահմանափակումներ և պատժամիջոցներ են հայտարարվել ռուսական մի շարք խոշոր ձեռնարկությունների դեմ, ներառյալ զենքի և բաղադրիչների, նավթի և գազի արդյունահանման հումքի և սարքավորումների արտահանման արգելքը, ինչպես նաև՝ ռուսական էներգակիրների, զենքի և սպառազինությունների ներմուծման արգելքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական