Միջազգային

Ուկրաինայում կալանել են Պուտինի մտերիմ օլիգարխ Մեդվեդչուկների ունեցվածքը

Ուկրաինայում կալանել են Պուտինի մտերիմ օլիգարխ Մեդվեդչուկների ունեցվածքը

Լվովի Լիչակովսկի շրջանային դատարանը Ուկրաինայի Հետաքննությունների պետական ​​բյուրոյի և Գլխավոր դատախազության առաջարկով կալանել է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի և նրա կնոջ՝ Օկսանա Մարչենկոյի 154 շարժական և անշարժ գույք։ Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 14-ին, հայտնել են Ուկրաինայի գլխավոր դատախազությունից։

«Կալանված ունեցվածքի թվում 26 ավտոմեքենա, 30 հողատարածք, 23 տուն, 32 բնակարան, 17 կայանատեղի և մոտորային զբոսանավ է։ Կալանվել է ֆինանսական կապիտալը՝ 25 ընկերություններ, որոնց իրական սեփականատերը Վիկտոր Մեդվեդչուկն է կամ նրա կինը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Մինչ այդ Մեդվեդչուկի զբոսանավն ու այլ անշարժ գույք արդեն կալանվել էին դատարանի միջոցով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական