Միջազգային

«Զելենսկին ավելին է խնդրում, քան նրան կարող են տալ Արևմտյան երկրները». Լը Պեն

«Զելենսկին ավելին է խնդրում, քան նրան կարող են տալ Արևմտյան երկրները». Լը Պեն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմտյան երկրներից ավելին է խնդրում, քան նրանք կարող են դա տալ. «Զելենսկին ավելի ու ավելի շատ աջակցություն է ուզում: Երբեմն նա ավելին է խնդրում, քան կարող է ստանալ»,- հինգշաբթի ասել է Լը Պենը՝ France 2 հեռուստաալիքի եթերում:

Պատասխանելով հարցազրույցավարի հարցերին՝ նա դեմ է արտահայտվել ուկրաինական իրադարձությունների առնչությամբ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը։ «Ցեղասպանությունն ունի շատ հստակ իրավական սահմանում և այն չի համապատասխանում ներկա իրավիճակին»,- ասել է Լը Պենը։ 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր համաձայնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, ով պնդում էր, թե այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, իրեն «ցեղասպանություն» է թվում։ Ֆրանսիայի ղեկավարը կոչ էր արել «զգույշ լինել արտահայտություններում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական