Միջազգային

«Թուրքիան ջանքեր է գործադրում՝ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար». Չավուշօղլու

«Թուրքիան ջանքեր է գործադրում՝ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար». Չավուշօղլու

Թուրքիան բանակցություններ է վարում հակամարտող կողմերի հետ և ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։


Նախարարի խոսքով՝ Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններին վերաբերում է առանց որևէ լավատեսության կամ հոռետեսության։ «Վերջերս, Բուչայի դեպքերից հետո, կողմերը միմյանց դատապարտող բազմաթիվ հայտարարություններ արեցին: Դա ազդեց բանակցային գործընթացի վրա: Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ: Մենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում ենք ոչ լավատեսությամբ, ոչ՝ հոռետեսությամբ: Մենք պահպանում ենք իրատեսական դիրքորոշումներ»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական