Միջազգային

Ռուսաստանի զինված ուժերը հաստատել են «Մոսկվա» հածանավում բռնկված հրդեհը

Ռուսաստանի զինված ուժերը հաստատել են «Մոսկվա» հածանավում բռնկված հրդեհը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է «Մոսկվա» հրթիռային հածանավում հրդեհի և զինամթերքի պայթյունի մասին։ Ավելի վաղ ուկրաինական աղբյուրները հայտարարել էին այն թևավոր հրթիռներով հրթիռակոծելու մասին։ «Նավը լրջորեն տուժել է, անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է։ Հրդեհի պատճառները պարզվում են», - հայտնել է Риа Новости-ն՝ հղում անելով ՊՆ-ին։

«Մոսկվան» Ռուսաստանի ռազմածովային Սևծովյան նավատորմի դրոշակակիրն է և ամենահզոր զինատեսակներով նավը։ Ավելի վաղ Օդեսայի շրջանային վարչակազմի ղեկավար, գնդապետ Մաքսիմ Մարչենկոն հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները «Նեպտուն» հականավային թևավոր հրթիռներով խոցել են ռուսական հրթիռային «Մոսկվա» հածանավը և լրջորեն վնասել այն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական