Թուրքիայի ռազմական ինքնաթիռները վերջին երեք օրերի ընթացքում 11 անգամ անցել են հունական կղզիների վրայով՝ խախտելով Հունաստանի օդային տարածքը:
Ինչպես հայտնում են Հունաստանի Գլխավոր շտաբից, 2022 թվականի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռներն արդեն 50 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը, մինչդեռ 2021 թվականի ամբողջ ընթացքում այդ խախտումներն ընդամենը 48-ն էին: