Միջազգային

Հռոմի պապը մեջբերել է Դոստոևսկուն և խոսել միջազգային իրավիճակից

Հռոմի պապը մեջբերել է Դոստոևսկուն և խոսել միջազգային իրավիճակից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հերթական անգամ մեջբերել է ռուս գրող Ֆյոդոր Դոստոեւսկու «Կարամազով եղբայրները» վեպը՝ նկարագրելով աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը։ 

Պոնտիֆիկոսը գրքից հիշել է Մեծ հավատաքննիչի առակը։ Նրա խոսքով՝ այժմ աշխարհում կա նույն ծուղակը, ինչ այս վեպում՝ կեղծ աշխարհի գայթակղությունները, որն ապավինում է իշխանությանը եւ տանում դեպի Աստծու նկատմամբ ատելության եւ դավաճանության։ Միաժամանակ նա մարդկանց տրված կյանքը նվեր է անվանել, որը պետք է փայփայել։

«Հավատաքննիչը ցանկանում է, որ Հիսուսը «մի բան ասի, նույնիսկ դառը, սարսափելի, բայց նա հանկարծ լուռ մոտենում է ծերունուն եւ կամաց համբուրում նրա անարյուն իննսունամյա շուրթերը»,-վեպից մեջբերել է Հռոմի պապը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական