Գերմանիան Ուկրաինային ծանր սպառազինություն կմատակարարի։ Այս մասին Twitter-ում հայտնել է Բունդեսթագի Ազատ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մարկուս Ֆաբերը։ «Հարգելի՛ բարեկամներ, Գերմանիան արագ ծանր տեխնիկա կմատակարարի Ուկրաինային:
Ես ուրախ եմ, որ մենք և մեր կոալիցիոն գործընկերները կարողացանք համաձայնության գալ այս հարցում»,- գրել է նա։ Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հայտարարել էր, որ Ուկրաինային ավելի շատ ռազմական տեխնիկա, հատկապես՝ ծանր սպառազինություն է անհրաժեշտ, և հիմա արդարացումների ժամանակ չկա։
Հաղորդվում է նաև, որ գերմանական Krauss-Maffei Wegmann ընկերությունն Ուկրաինային առաջարկում է 1,7 միլիարդ եվրոյով գնել 100 հատ Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբից։ Բացի այդ, լրատվամիջոցների տվյալներով, գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը պատրաստվում է Ուկրաինային մատակարարել մինչև 50 Leopard 1 տանկ և մինչև 60 Marder հետևակի մարտական մեքենա։