Միջազգային

Մեծ Բրիտանիան մտադիր է ապրիլի 14-ից արգելել երկաթի և պողպատի ներկրումը Ռուսաստանից

Մեծ Բրիտանիան մտադիր է ապրիլի 14-ից արգելել երկաթի և պողպատի ներկրումը Ռուսաստանից

Մեծ Բրիտանիան ապրիլի 14-ից մտադիր է սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանից պողպատի և երկաթի ներմուծման, ինչպես նաև՝ քվանտային տեխնոլոգիաների և առաջադեմ նյութերի՝ ՌԴ արտահանման վրա։ Այդ մասին ասվում է բրիտանական կառավարության տարածած հայտարարության մեջ։

«Վաղվանից մենք արգելում ենք ռուսական երկաթի և պողպատի ներմուծումը, ինչպես նաև քվանտային տեխնոլոգիաների և առաջադեմ նյութերի արտահանումը ՌԴ, որոնք Պուտինին խիստ անհրաժեշտ են», - ասել է ԱԳ նախարար Լիզ Թրասը։ Հայտարարության մեջ նշվում է, որ համապատասխան առաջարկը հինգշաբթի օրը կներկայացվի Մեծ Բրիտանիայի խորհրդարան։

Այն նաև նախատեսում է Ռուսաստան «քվանտային տեխնոլոգիաների, ժամանակակից նյութերի, շքեղության ապրանքների» արտահանման արգելք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական