Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով Էստոնիայի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն օգտագործում է ֆոսֆորային ռումբեր՝ ահաբեկման մարտավարություն կիրառելով քաղաքացիական բնակչության դեմ: Քիմիական զենքի վերահսկմամբ զբաղվող համաշխարհային մարմինը հայտարարել է, որ մտահոգված է պաշարված ուկրաինական Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:
ՌԴ-ն հերքել է նման զենք կիրառելու մեղադրանքները: ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն այս կապակցությամբ հայտարարել է, որ Մոսկվան քիմիական զենքի պաշարը ոչնչացրել է 2017-ին: