Միջազգային

Լեհաստանի և Բալթյան երկրների նախագահները մեկնել են Ուկրաինա

Լեհաստանի և Բալթյան երկրների նախագահները մեկնել են Ուկրաինա

Լեհաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ պետությունների ղեկավարներն այս կերպ աջակցություն են հայտնում Ուկրաինային և նրա նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահները մեկնել են Կիև։ Այս մասին չորեքշաբթի Twitter-ում հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Յակուբ Կումոչը։

«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդայի, Էգիլս Լևիցի և Ալար Կարիսի հետ, գտնվում է Ուկրաինայում և այժմ Կիևի ճանապարհին է»,- հայտնել է նա։ «Այսպիսով, մեր երկրները աջակցություն են հայտնում եղբայրական Ուկրաինային և նրա նախագահ Վլադիմիր Զելենսկուն», - հավելել է Կումոչը։

Դատելով Twitter-ում հրապարակված լուսանկարներից՝ չորս նախագահները Կիև են մեկնում գնացքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական