Միջազգային

Էմանուել Մակրոնը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին

Էմանուել Մակրոնը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ նախատեսվում է հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը նախագահի աթոռին կրկին հավակնող Էմաունել Մակրոնի հետ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշել է, որ ակնկալվում է, որ Էմանուել Մակրոնը հայկական համայնքին կներկայացնի իր առաջարկներն առաջիկա հինգ տարիների համար:

Ֆրանսիայում նախագահի ընտրության առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը: Ապրիլի 10-ին կայացած ընտրության քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզվել է, որ գործող նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է՝ 27,8, իսկ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 23,1 տոկոս ձայն:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական