Միջազգային

Հունաստանն ակտիվացնում է գազի հանքավայրերի որոնումները՝ նվազեցնելու Ռուսաստանից կախվածությունը

Հունաստանն ակտիվացնում է գազի հանքավայրերի որոնումները՝ նվազեցնելու Ռուսաստանից կախվածությունը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ իր երկիրը կարագացնի գազի հանքավայրերի որոնումն ու գնահատումը։ Միցոտակիսն աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է, որ ռուսական գազից կախվածության նվազեցումը «միակ հնարավոր ճանապարհն է»։ Այդ կապակցությամբ վարչապետը անհրաժեշտ է համարել, որ Հունաստանը որոշի, թե ապագայում սեփական էներգակիրների որ պաշարների վրա կարող է հույս դնել։ «Մենք ունենք տվյալներ, որոնք վկայում են մեր երկրում գազի հանքավայրերի հնարավոր առկայության մասին, և դա լավատեսություն է առաջացնում»,- ասել է կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ եթե Հունաստանին իսկապես հաջողվի խոշոր հանքավայրեր հայտնաբերել, ապա ներմուծման փոխարեն կօգտագործեն սեփական ազգային ռեսուրսները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական