Միջազգային

Հնդկաստանի վարչապետը Պուտինին առաջարկել է ուղիղ բանակցություններ վարել Զելենսկու հետ

Հնդկաստանի վարչապետը Պուտինին առաջարկել է ուղիղ բանակցություններ վարել Զելենսկու հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ 

«Ես մի քանի անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ: Ես ոչ միայն իրենց դիմել եմ խաղաղության կոչով, այլև առաջարկել եմ նախագահ Պուտինին ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահի հետ»,- ասել է Մոդին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ առցանց հանդիպմանը: 

Նարենդրա Մոդին նաև ընդգծել է, որ Հնդկաստանը պահանջել է անաչառ հետաքննել ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական