Ֆրանսիացի ֆերմերները հնարավոր են համարել արտադրության ծավալների կրճատումը հաջորդ տարի ազոտային պարարտանյութերի դեֆիցիտի պատճառով: Ազոտային լուծույթների եվրոպացի արտադրողները կախված են գազից, որի արժեքը ռեկորդային ցուցանիշների Է հասել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներից հետո։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պիեռ Վատենի խոսքերով պարարտանյութերի անբավարարությունը կարող Է նպաստել ցանքերի փոփոխության, արտադրության ծավալների կրճատման և բույսերի որակի նվազման, ինչը լուրջ հետեւանքների կհանգեցնի ընդհանուր առմամբ գյուղատնտեսության համար: