Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ֆրանսիացիներին կոչ է արել՝ ապրիլի 24-ին աջակցել իրեն։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը կոչ է արել ֆրանսիացիներին սատարել իրեն ապրիլի 24-ին՝ խոստանալով ընտրվելու դեպքում «կարգի բերել» երկիրը։
«Ես կոչ եմ անում բոլոր ֆրանսիացիներին՝ միավորվել՝ իրականացնելու այն փոփոխությունը, որն անհրաժեշտ է Ֆրանսիային»,- ասել է Լը Պենը՝ դիմելով իր կողմնակիցներին: «Հինգ տարի հետո ես ամեն ինչ կարգի կբերեմ Ֆրանսիայում»,- խոստացել է նա։