Կատարի իշխանությունները, մարդասիրական օգնության շրջանակներում, 5 մլն դոլար կհատկացնեն ուկրաինացի փախստականներին և ժամանակավոր տեղահանվածներին։ Այս մասին կիրակի օրը տարածված հայտարարության մեջ հայտնել է Էմիրության արտգործնախարարի օգնական Լոլվա բինթ Ռաշիդ ալ-Խաթերը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 24-ից ապրիլի 9-ը Ուկրաինայից հարևան երկրներ է հեռացել ավելի քան 4,5 միլիոն մարդ։