Միջազգային

Պուտինն ու Նեհամերը առաջին հանդիպումը կանցկացնեն Մոսկվայում

Պուտինն ու Նեհամերը առաջին հանդիպումը կանցկացնեն Մոսկվայում

Ավստրիայի կանցլերը կդառնա ԵՄ երկրի առաջին ղեկավարը, ով կայցելի Ռուսաստան՝ փետրվարի 24-ին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ կվարի Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ։ Նեհամերի՝ անցյալ տարվա վերջին պաշտոնն ստանձնելուց հետո սա նրանց առաջին շփումն է լինելու։

Ավստրիայի կանցլերը կդառնա նաև ԵՄ առաջին պետության ղեկավարը, ով կայցելի Ռուսաստան՝ փետրվարի 24-ին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Շաբաթ օրը՝ ապրիլի 9-ին, Նեհամերն այցելել է Կիև, որտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի ղեկավարության հետ։ Առաջիկա հանդիպման մասին հայտնի է դարձել կիրակի երեկոյան՝ ավստրիական լրատվամիջոցների հրապարակումներից։ Առաջիկա բանակցությունների մասին տեղեկությունը հաստատել են դաշնային կանցլերի գրասենյակն ու ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական