Միջազգային

Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի հեռավորարևելյան տարածաշրջան այցի շրջանակներում՝ բանակցությունների ընթացքում, կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ օրակարգի այլ հարցեր։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հավելել է, որ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսը տեղի կունենա առավոտյան՝ Մոսկվայում, իսկ կեսօրին՝ Բլագովեշչենսկում։ Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները Տիեզերագնացության օրը՝ ապրիլի 12-ին, միասին կայցելեն Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական