Հարավային Օսիայում ապրիլի 10-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Հանրապետության ներկայիս ղեկավար Անատոլի Բիբիլովը և ընդդիմության ներկայացուցիչ, «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը հայտարարեցին, որ գնում են երկրորդ փուլ։
Բացի Բիբիլովից՝ քվեարկությանը մասնակցել է ևս չորս թեկնածու։ Ընտրություններն անցկացվել են Հարավային Օսիայի ղեկավարի այն հայտարարությունների ֆոնին, ըստ որոնց՝ նա պատրաստակամ է հանրապետությունը Ռուսաստանի կազմ մտցնելու հարցով հանրաքվե անցկացնել։
Հիշեցնենք, որ Մարտի 30-ին Հարավային Օսիայի ներկայիս ղեկավար Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ մոտ ապագայում հանրապետությունը Ռուսաստանի կազմ մտցնելու համար «օրինական քայլեր» կձեռնարկվեն։