Միջազգային

Բայդենը Հնդկաստանի վարչապետի հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմի հարցը

Բայդենը Հնդկաստանի վարչապետի հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմի հարցը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ վաղը տեսակապով քննարկելու է Ուկրաինայի պատերազմի խնդիրը:  

Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

«Նախագահ Բայդենը վարչապետ Մոդիի հետ խորհրդակցություններ կանցնացնի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքների, ինչպես նաև պարենի և հումքի գլոբալ մատակարարումների վրա դրանց ապակայունացնող ազդեցությունը մեղմելու հնարավորությունների շուրջ»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական