Միջազգային

Թուրքիան թույլ չի տա պատերազմի մեջ գտնվող երկրների ռազմանավերի մուտքը Սև ծով

Թուրքիան թույլ չի տա պատերազմի մեջ գտնվող երկրների ռազմանավերի մուտքը Սև ծով

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա պատերազմի մեջ գտնվող երկրների ռազմանավերի մուտքը Սև ծով՝ համաձայն միջազգային իրավունքի, հայտնում է թուրքական TR Haber հեռուստաալիքը։

«Մենք կկատարենք Մոնտրոյի կոնվենցիան, մենք թույլ չենք տա, որ ռազմանավերը մտնեն Սև ծով»- ընդգծել է Աքարը։ Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936-ին։ Այն թուրքական իշխանություններին լիազորում է արգելափակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով Միջերկրական ծովից դեպի Սև ծով անցնող այն երկրների ռազմանավերի մուտքը, որոնք գտնվում են պատերազմական վիճակում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական