Միջազգային

Ավստրիայի կանցլեր Նեմահերը այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ

Ավստրիայի կանցլեր Նեմահերը այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ

Ապրիլի 9-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպած Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն ապրիլի 11-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Այդ մասին հաղորդում է Kronen Zeitung ավստրիական պարբերականը:

Ըստ պարբերականի, կանցլերն իր այցը համաձայնեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նեհամերն ասել է, թե ցանկանում է «կամուրջ գցել կողմերի միջև և փորձել մի փոքր մոտեցնել խաղաղությունը»:

«Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն հեռախոսազանգեր, այլեւ անձնական այցելություններ»,- ասել է Նեհամերը:

Կիևում նա երեկ հայտարարել է, որ Եվրամիությունն այնքան կշարունակի պատժամիջոցները մինչև Ռուսաստանը դադարեցնի պատերազմը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական