Ֆրանսիայում այսօր կկայանա նախագահական ընտրությունների 1-ին փուլը։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի 12 թեկնածու։
Համաձայն վերջին հարցումների՝ 2-րդ փուլ անցնելու ավելի մեծ շանսեր ունեն գործող նախագահ Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջերի կուսակցություններից Մարին Լե Պենը: Քվեարկության արդյունքների վրա կարող է ազդել մասնակցություն, չի բացառվում, որ այն ռեկորդային ցածր լինի։
Ֆրանսիայի քաղաքացիները նախագահ են ընտրելու 5 տարվա ժամկետով։ Եթե 1-ին փուլի ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների 50 %-ից ավելին, կանցկացվի 2-րդ փուլ: Ֆրանսիայի նախագահական ընտրություններում չի եղել դեպք, երբ ընտրությունն անցնի մեկ փուլով։