Միջազգային

Ռուսաստանը չի խոչընդոտի պատժամիջոցների չեղարկման համաձայնագրի կնքմանը

Ռուսաստանը չի խոչընդոտի պատժամիջոցների չեղարկման համաձայնագրի կնքմանը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են, որ Ռուսաստանը չի խոչընդոտի Վիեննայում ընթացող բանակցություններում համաձայնության կնքմանը, հայտնում է Mehr-ը:

«Արևմուտքը հայտնել է մեզ, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր իրավիճակն այնպիսին է, որ եթե նույնիսկ համաձայնության հասնենք Վիեննայում, Ռուսաստանը չի գնա այդ համաձայնագրի ստորագրման: Լավրովի հետ հեռախոսազրույցի և Մոսկվա կատարած իմ այցի ժամանակ մենք շատ հստակ և թափանցիկ բանակցություններ ենք վարել: Ռուսական կողմի հետ մեր պայմանավորվածությունն այն է, որ եթե մեր «կարմիր գծերն» ամբողջությամբ պահպանվեն, և մենք Վիեննայում համաձայնության գանք պատժամիջոցների չեղարկման մասին, Ռուսաստանը չի խոչընդոտի համաձայնագրի կնքմանը»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական