Միջազգային

Իրանը ՀՀ-ում բիզնես կենտրոն կբացի

Իրանը ՀՀ-ում բիզնես կենտրոն կբացի

Իրանի Իսլամական Հանրապետության աշխատանքի նախարարության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Համեդ Ֆորուզան հայտարարել է, որ Իրանը ՀՀ-ում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական հիմունքներով, հայտնում է Mehr գործակալությունը:

Համաձայն հրապարակման՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային հարցերով բաժնի ղեկավարի հետ վեբինարի ընթացքում հայտարարվել է, որ Իրանի և ՀՀ-ի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի՝ ծառայությունների և  ապրանքների արտադրության, առևտրի ոլորտներում երկու կողմի հնարավորությունների հաստատման համար:

Կենտրոնի բացումը տեղի կունենա Իրանի աշխատանքի նախարարի՝ առաջիկայում Երևան կատարելիք այցի ժամանակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական