Միջազգային

Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին ԵՄ անդամի կարգավիճակ կստանա

Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին ԵՄ անդամի կարգավիճակ կստանա

Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին Եվրամիության անդամակցման թեկնածուի կարգավիճակ կստանա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով տեղակալ Օլգա Ստեֆանիշինան:

Ուկրաինական ՈւՆԻԱՆ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին փոխանցել է հարցաշար, որի լրացումը անհրաժեշտ քայլ է պետությանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու համար: Ֆոն դեր Լեյենը խոստացել է, որ Ուկրաինայի անդամակցման գործընթացը շատ ավելի կարճ կտևի, քան այլ թեկնածուների դեպքում է լինում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի՝ Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ հայտը Զելենսկին ստորագրել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի օր անց՝ փետրվարի 28-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական