Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման աշխատանքներ սկսելու և Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: