ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Newsweek-ին ներկայացրել է պատճառները, թե ինչու է Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսել Ուկրաինայում և մանրամասն նկարագրել այն պահանջները, որոնց իրականացումը կարող է վերջ դնել Եվրոպայի երկու խոշորագույն երկրների մասնակցությամբ հակամարտությանը։
«Ուկրաինայում հատուկ գործողության պատճառն այն է, որ Կիևի ռեժիմը չի ցանկանում դադարեցնել ռուսաստանցիների ցեղասպանությունը և իրականացնել միջազգային պարտավորություններով ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա։
Անտոնովը նշել է, որ փետրվարի 24-ի իրադարձությունները սկսվել են 8 տարի առաջ, երբ ապստամբությունը, որը հայտնի է որպես «Եվրամայդան», տապալեց Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող Ուկրաինայի կառավարությունը և իշխանության բերեց արևմտամետ վարչակազմը, որը ձգտում էր ավելի սերտ կապեր ունենալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ։
Նա նաև մեկնաբանել է Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հարցը։
«Արևմտյան պետություններն ուղղակիորեն ներգրավված են այս իրադարձություններին, քանի որ նրանք շարունակում են զենք և զինամթերք ուղարկել Ուկրաինա՝ դրանով հրահրելով հետագա արյունահեղություն»,- ասել է Անտոնովը։
«Զգուշացնում ենք, որ նման գործողությունները վտանգավոր են և սադրիչ, քանի որ ուղղված են մեր պետության դեմ։ Նրանք կարող են ԱՄՆ-ին և Ռուսաստանի Դաշնությանը ռազմական առճակատման ճանապարհի վրա դնել։ Արևմուտքից զենքի և ռազմատեխնիկայի ցանկացած մատակարարում օրինական ռազմական թիրախ է մեր Զինված ուժերի համար»,- հավելել է նա։