Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում իր առաջնահերթություններից մեկը կդարձնի երկրի Էներգետիկական անկախության ապահովումը: «Մենք խիստ կախման մեջ ենք Էներգետիկայի տեսակետից: Իմ կարծիքով՝ առեւտրական հաշվեկշռի, Էներգետիկական անկախության եւ գնողունակության հարցերը միեւնույն խնդրի կողմերն են,- ապրիլի 8-ին նշել Է Մակրոնը RTL ռադիոկայանի եթերում։
Խոսելով վերընտրվելու դեպքում իր առաջին գործողությունների մասին՝ Մակրոնը հայտարարել Է, որ առաջին այցը մտադիր Է կատարել Գերմանիա: «(ԳԴՀ-ի կանցլեր) Օլաֆ Շոլցը կդառնա իմ առաջին զրուցակիցը»,- հավելել Է Ֆրանսիայի ղեկավարը: