Միջազգային

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը կասեցված է. Լավրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը կասեցված է. Լավրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մինսկի խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի թնջուկի մեջ են, փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն ամեն ինչ, ասացին, որ մեզ հետ չեն շփվելու նաև այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել շահերը Ղարաբաղում և ամբողջ Անդրկովկասում կարգավորման հարցում, եթե պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է։

Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, դա մեզ չի անհանգստացնի։ Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և ԱՄՆ-ն որոշեն դա անել, Աստված նրանց դատավոր կլինի»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական