Միջազգային

Ադրբեջանը ներկայացրել է Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մանրամասները

Ադրբեջանը ներկայացրել է Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մանրամասները

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը համատեղ հաղորդագրություն են տարածել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ 

Ըստ նրանց, ապրիլի 7-ին, ժամը 21:25-ի սահմանում, Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մոտակայքում երեք անհայտ անձ Իրանի կողմից խախտել է սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել կանգառի հրամանին և հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանագծի վրա։

Սահմանապահների կողմից զենքի կիրառման արդյունքում մեկ սահմանախախտ վնասազերծվել է, մեկին բերման են ենթարկել, մեկին հաջողվել է փախչել։ Սահմանախախտին վնասազերծելիս հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, 24 կիլոգրամ 730 գրամ թմրամիջոց և 300 մեթադոն հաբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական